Հայաստանում օգոստոսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի: Այժմ 6079 վարակակիր կա: Մահացել է 3 մարդ` 68, 77 և 88 տարեկան, ընդհանուր` 809:
Ապաքինվել է 405 մարդ, ընդհանուր՝ 33897: Երեկ 1465 թեստ է արվել, ընդհանուր՝ 180497: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 238 մարդ, որից 4-ը երեկ: Վերջին մեկ շաբաթում օրական հաստատված դեպքերը` 166(11.9%), 200(13.8%), 225(14.3%), 23(6.8%), 160(16.5%), 201(11.8%), 229(15.6%):