ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովիկ Աբրահամյանն Արցախում բիզնես գործունեությո՞ւն է սկսում. Արցախի նախագահի հետ հանդիպման հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել էր ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Armlur.am-ը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Արցախում բիզնես գործունեություն սկսել, ինչի համար էլ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ: Տեւական ժամանակ է այդ տեղեկությունը փորձում ենք պարզել Հովիկ Աբրահամյանից, սակայն վերջինս հեռախոսազանգերի չի պատասխանում:

Armlur.am-ը փորձել է Արայիկ Հարությունյանի մամուլի պատասխանատու Վահրամ Պողոսյանից պարզել, թե ինչու էր ՀԱրությունյանը հանդիպում ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս ասաց, որ հանդիպումը եղել է գործընկերային. «Պարոն Աբրահամյանը եկել էր նախկին գործընկերոջը տեսնելու»,-հայտարարեց Պողոսյանը: Իսկ դիտարկմանը, թե տեղեկություններ կա, որ Աբրահամյանը նպատակ ունի բիզնես սկսկել Արցապում մեր զրուցակիցն ասաց, որ նման բան չկա:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության անմիջական մթնոլորտում զրուցակիցները քննարկել են սոցիալ-տնտեսական և քաղաքական հարցերի լայն շրջանակ:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս