ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22 ծրագրերի արդյունքում շահառուներին ընդհանուր առմամբ հասանելի է դարձել 144.5 մլրդ դրամ: Սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ 17.5 մլրդ դրամ, ևս 19.9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։
«Տնտեսական միջոցառումների շրջանակում՝ կառավարության ձեռնարկած խրախուսական միջոցների արդյունքում, բանկերի կողմից մոտ 92,8 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել բիզնեսին: Նկատենք, որ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ևս երկու միջոցառում: Դրանք ուղղված են զբոսաշրջային ոլորտում աշխատատեղերի պահպանմանն ու գինեգործության ու կոնյակագործության բնագավառի ընկերություններին սուբսիդավորված վարկերի տրամադրմանը: