ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան կտուգանվեք՝ ավտոմեքենայից աղբ նետելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ավտոմեքենայից աղբ նետեք, ապա կտուգանվեք՝ 25 հազար դրամի չափով: Սա նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: Բացի այս, չսահմանված ու չնախատեսված տեղերում եւ վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, մինչեւ 5 անվադող թափելը, բացառությամբ հեծանվի դողի` առաջացնում է տուգանքի նշանակում` 20-30 հազար դրամի չափով: Իսկ 5-ից ավելի անվադող թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100 հազար դրամի չափով:

Աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձի կողմից համայնքի ղեկավարին շինություններում եւ շինություններից դուրս ծառայությունների մատուցման վայրերում գործունեության տեսակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն ներկայացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով: Նշված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում իրավաբանական անձի նկատմամբ՝ 500-800 հազար դրամի չափով:

Տեղեկացնենք նաեւ, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը եւս առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 100-200 հազար դրամի չափով: Նշված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի 200-300 հազար դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս