Արարատ Միրզոյանը Սայաթ Շիրինյանի դեմ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին. սպառնացել է սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արարատ Միրզոյանը եւ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել:

Մասնավորապես, Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Սայաթ Շիրինյանը իրեն սպառնացել է սպանել: Armlur.am-ը տեղեկությունը փորձեց պարզել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ սպանության սպառնալիքի վերաբերյալ ոստիկանության Մաշտոցի բաժին քաղաքացու կողմից հաղորդում է ներկայացվել, հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում :




Լրահոս