Նոր ներմուծված Ռենջը վթարի հետեվանքով հայտնվել է կույուղատարում (լուսանկարներ, լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 93-րդ կմ հատվածում “Ռենջ Ռովեր” մակնիշի նոր ներմուծված ավոտմեքենայի Երևանի Վերին Չարբախի բնակիչ վարորդ 29-ամյա Ժիրայր Դավթյանը Դիլիջանից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և հարվածել հանդիպակաց գոտով ընթացող Դիլիջանի բնակիչ, 32-ամյա Յուրիկ Խաչատրյանի վարած “Գազ 3110” մակնիշի 01ՏՕ139 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո հարվածել է ճամփեզրի էլեկտրասյանը, այնուհետև բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր ընկել հոսող ջրահեռացման կանալ: Վթարի հետևանքով “Ռենջ Ռովերի” վարորդը և ուղևոր Նոր Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 58-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, “Գազ 3110”-ի ուղևոր, Դիլիջանի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վ. Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոն: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




Լրահոս