Վերացվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումի հակասանիտարական վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակների ապամոնտաժման, տարածքի և անձրևատարերի մաքրման, լվացման աշխատանքը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Գետնանցման տարածքի զգալի մասը, որը մասնավորինն էր, վերադարձվել է համայնքին: Հիմա՝ գետնանցման հակասանիտարական վիճակը վերացնելուց հետո, նախատեսվում է մշակել տարածքի հիմնանորոգման նախագիծ»,- գրել է Կարապետյանը։




Լրահոս