Armenian text to speach

Միայն մեկ խախտում՝ սննդի շղթայի կազմակերպություններում․ ՍԱՏՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել են մինչ այդ չգրանցված դրական իրավիճակ. մարզերում դիտարկված ընկերություններում խախտումներ չեն հայտնաբերվել: Սննդի ոլորտի բիզնես ներկայացուցիչները նաև Երևանում են դրսևորել պատասխանատվություն և զգոնություն ՀՀ պարետի՝ կորոնովիրուսի կանխարգելմանն ուղղված որշումների պահանջների պահպանման հարցում:

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ արձանագրել են միայն Վահագնի թաղամասում գործող հանրային սննդի կետում, որտեղ որոշ սեղանների վրա չեն եղել ախտահանիչ միջոցներ, սանհանգույցում բացակայել է փակ աղբամանը օգտագործված դիմակների համար, չի վարվել ախտահանման գրանցամատյան. պարետատուն կներկայացվի կասեցման միջնորդություն:

Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն. ՍԱՏՄ-ն հորդորում է չթուլացնել զգոնությունը, պահպանել բարեխիղճ մոտեցումն ու արդեն կայուն արձանագրվող դրական արդյունքը:




Լրահոս