Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հայկական գերեզմանատուն է պղծվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ նշելով, որ գերեզմանատունը պատկանում է հայկական եկեղեցական ֆոնդին:

Գերեզմանատունը գտնվում է Անկարայի Սինջանի շրջանում: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից ստեղծված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության փոխնախագահ Մուստաֆա Յեներօղլուն այդ հարցն արդեն քննարկել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի հետ:

«Գերեզմանից հանված ոսկորները պետք է կրկին թաղվեն և տարածքը պետք է պաշտպանված լինի: Գերեզմանոցի տարածքը պետք է պահպանվի: Գերեզմանատների և մշակութային ժառանգության պահպանումը քաղաքակրթության անհրաժեշտություն է»,- ասել է Յեներօղլուն։




Լրահոս