
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օգոստոսի 12-ին անցկացվել են մասնագիտական ցուցադրական պարապմունքներ։ «Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքերին տիրապետելու հմտությունները, ինչպես նաև կատարելագործվել են կրակային պատրաստության մասնագիտական գիտելիքները»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում: