Սննդի միջոցով կորոնավիրուսի փոխանցման ոչ մի ապացույց դեռևս չի արձանագրվել: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ մի ապացույց չկա, որ սննդային շղթան ներգրավված է վիրուսի փոխանցման գործընթացում»,- ասել է փորձագետը:
Այնուամենայնիվ, վիրուսը կարող է գտնվել սննդի փաթեթների մակերեսին, ինչպես դա տեղի է ունեցել Բրազիլայից Չինաստան ներկրված հավի թևիկների փաթեթների դեպքում, հավելել է ԱՀԿ արտակարգ հիվանդությունների բաժանմունքի տեխնիկական թիմի ղեկավար Մարիա վան Կերկհովեն:
«Իսկապես, վիրուսը կարող է որոշ ժամանակ մնալ մակերեսների վրա: Բայց եթե վիրուսը սննդի մեջ է, ապա պատրաստելիս այն կարող է ոչնչացվել, ինչպես մյուս վիրուսները»,- ասել է փորձագետը: