
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը հայտարարել է.
«Սևանի ափը մաքրվում է: Ապամոնտաժվել է հերթական վագոն-տնակը։ Աշխատանքները շարունակվելու են։ Պարբերաբար կտրամադրենք հավելյալ տեղեկությունները։
Վագոն-տնակն ապամոնտաժվել է ու դուրս է բերվել Սևանա լճի ափամերձ հատվածից»,- գրել է նա։