Տիգրան Սամվելի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի խոշոր չափի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավոույամբ փորձել է գաղտնի հափշտակել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող, Հրազդան-զովաբեր ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում գտնվող, 530 մմ տրամագծով շուրջ 80 մետր երկարությամբ, ստորգետնյա չշահագործվող մետաղական խողովակաշարը:
Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ խողովակները կտրելու պահին բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին: