Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ
✅անձնական օգտագործման մեքենաներում
✅ գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային
արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը։
Այս մասին հայտնում են Միասնական տեղեկատվական կենտրոնից: