![](https://armlur.am/wp-content/uploads/2020/08/concorso_magistrato_xssj5.thumb_.jpg)
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը դատի է տվել ՀՀ դատական դեպարտամենտին : ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ՝ վերջինս օգոստոսի 13-ին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերջնահաշվարկ կատարել եւ վճարել վերջնահաշվարկի տարբերությունը: Այս գործը մակագրվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին: