
ԱՄՆ-ում ավելացել է փչացած սեխի պատճառով առաջացած վարակի զոհերի թիվը: Այս պահին դրանից մահացել է 13 մարդ,- հաղորդում է naturalnews -ը` հայտնելով, որ հիվանդների թիվը հասել է 72-ի: Նշենք, որ հիվանդությունը սկսվել է տարածվել սեպտեմբերի 12-ից, որից հետո պարզվել է աղբյուրը: Հիվանդության տարածման աշխարհագրությունը շատ մեծ է` զոհեր են գրանցվել Կոլորադոյում, Կանզասում, Մերիլենդում, Նեբրասկայում, Նյու Մեքսիկոյում, Տեխասում եւ այլուր: