ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։
Այժմ Դուք կարող եք ձեռք բերել Ձեր երազանքի բնակարանը «Դավթաշեն Սիթի»-ում` վարկավորման շահավետ պայմաններով:
«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան 64 հասցեում` Հրազդանի կիրճի հարևանությամբ։ Համալիրը ներառում է 6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ և կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար` առանց վերանորոգման:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեռք բերելով բնակարան «Դավթաշեն Սիթի»-ում, կարող են օգտվել հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններից. կանխավճար՝ սկսած ընդամենը 5%-ից, 1 մլն.-ից մինչև 80 մլն․ ՀՀ դրամի չափով, տարեկան 11,35% տոկոսադրույքով՝ ամսական 0,05% հաշվի սպասարկման միջնորդավճարի դեպքում կամ 12,3% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման միջնորդավճարի, մինչև 30 տարի մարման ժամկետով (փաստացի տոկոսադրույք` 12.65%-15%): Վարկավորման նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ծրագրի շրջանակներում Բանկը իրականացնում է նաև գույքի և վարկառուի անձնական ապահովագրություն` վարկի գործողության ողջ ընթացքում։
Հաճախորդները կարող են ձևակերպել հիփոթեքային վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնում, որն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում. անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն, հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկեր կառուցապատող ընկերությունների կողմից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։
«ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://davtashencity.am/ կայքում կամ զանգահարելով 010226111, 010223311, 041727222, 055 228282 հեռախոսահամարներով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: