Հունիսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում։ ժամը 01։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ էին հնչել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Վանաձորի բնակիչ, 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ, 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում Արտյոմ Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Միհրան Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Մինչ բժիշկները վիրավորին օգնություն էին ցուցաբերում, Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։Սակայն դեպքից հետո ուշագրավ հանգամանքներում անհետանում են վերոնշյալ դեպքի տեսաձայնագրությունները: Ավելին, Միհրան Սիմոնյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը կասկածներ ունի, որ իրավապահները ամեն ինչ անում են, որ Միհրան Սիմոնյանին կրակած անձին՝ Արտյոմ Աքուլյանին, «ջրից չոր դուրս բերեն»․ ասել է թե՝ պատասխանատվության չկանչեն:
Մանրամասները տեսանյութում:
Քնար Մանուկյան, Սյունէ Համբարձումյան