Ոստիկանությունը նվազեցրել է ծախսերը. ինչ ծրագրեր է իրականացրել ուժային բլոկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակվել է ամփոփ տեղեկագիր, թե որքան գումար են ծախսել 2019 թվականի առաջին կիսամյակում գերատեսչությունները: Ներկայացնում ենք ուժային բլոկի ծախսերը.

Եվ այսպես, Հայաստանի Հանրապետության դատախազությանը հաշվետու ժամանակահատվածում նախատեսված 3 ծրագրերն իրականացնելու նպատակով տրամադրվել է 2 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 88.9%-ը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ՀՀ դատախազության ծախսերը նվազել են 1.9%-ով կամ 39.8 մլն դրամով՝ հիմնականում պայմանավորված Դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ծրագրի գծով ծախսերի նվազմամբ:

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը 2020 թվականի առաջին կիսամյակում տրամադրվել է 283.7 մլն դրամ՝ ապահովելով ծրագրի 91.9% կատարողական: Միջոցներն ամբողջությամբ ուղղվել են քրեական վարույթի իրականացման միջոցառմանը, որի կատարողականը կազմել է 93.5%՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի մի մասը ներկայացվել է 3-րդ եռամսյակում: 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ ՀՀ հատուկ քննչական ծառայության ծախսերն աճել են 3.4%-ով կամ 9.4 մլն դրամով:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պատասխանատվությամբ պատասխանատվությամբ 2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել են ավելի քան 15 մլրդ դրամի ծախսեր՝ ապահովելով ծրագրված ցուցանիշի 92.7%-ը: Հատկացված միջոցներով իրականացվել են երկու ծրագրեր, որոնցում առկա են շեղումներ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ազգային անվտանգության ծրագրի ծախսերն աճել են 19.9%-ով կամ 2.2 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված պաշտպանության բնագավառի այլ ծախսերի 109.9% (1.9 մլրդ դրամով) աճով:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատասխանատվությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են 6 ծրագրեր, որոնց տրամադրվել է 28.1 մլրդ դրամ՝ կազմելով նախատեսվածի 90.4%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է Հասարակական անվտանգության ապահովման, Ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակման, կառավարման, կենտրոնացված միջոցառումների, մոնիտորինգի և վերահսկողության ու Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծրագրերի կատարողականով: Ընդհանուր առմամբ, 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ ՀՀ ոստիկանության ծախսերը նվազել են 0.5%-ով կամ 133.9 մլն դրամով՝ հիմնականում պայմանավորված Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծրագրի ծախսերի նվազմամբ:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից իրականացված «ՀՀ քննչական ծառայություններ» ծրագրի շրջանակներում 2020 թվականի առաջին կիսամյակում կատարվել են ավելի քան 2.8 մլրդ դրամ ծախսեր՝ կազմելով ծրագրային ցուցանիշի 89.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծրագրի գծով արձանագրվել է ծախսերի 7.9%-ով նվազում՝ հիմնականում պայմանավորված քրեական գործերով վարույթի իրականացման ծախսերի 4% նվազմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ 2020 թվականի պետական բյուջեով փորձաքննությունների ծառայությունների տրամադրմանը միջոցներ չեն հատկացվել։




Լրահոս