Փոփոխություն օտարերկրացիների՝ ՀՀ մուտք գործելու համար վիզա ստանալու կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որն արդեն ուժի մեջ է մտել եւ վերաբերում է օտարերկրացիների՝ Հայաստան մուտք գործելու կարգին:

Ինչպես հայտնի է, այժմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ  այլ երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա, սակայն փոփոխություն է արվել եւ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ ամրագրելով, որ սահմանված պետություններից ժամանող ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող հայ անձինք Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում:

Այս փոփոխությունների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 7-րդ կետը, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները:




Լրահոս