Համագործակցության եռամյա ծրագիր. Արցախ գործուղման արդյունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Արցախի Պետական եկամուտների կոմիտեների միջև կստորագրվի համագործակցության և փոխադարձ աջակցության մասին եռամյա ծրագիր՝ 2021-2023 թվականների համար: Այդպիսի որոշում է կայացվել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի՝ հուլիսի 24-25-ը Արցախ գործուղվելու արդյունքում: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ  ՊԵԿ նախագահի հաշվետվությունից:

Մասնավորապես, այցի ժամանակ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է Արցախի պետական եկամուտների նախագահին, որի ժամանակ քննարկվել են հարկային և մաքսային ծառայությունների արդիականացման ծրագրերը , ինչպես նաև ներկայիս մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Հաշվետվության համաձայն, հանդիպման ընթացքում ընդգծվել է այն փաստը, որ Հայաստանի և Արցախի հարկային մարմինների հետ համատեղ աշխատանքով հաջողությամբ ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը, որը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով իրականացնել անձնավորված հաշվառում, հաշվարկել սոցիալական վճարները և փոխանցել դեպոզիտարիա: Հավելենք, որ այցը կատարվել է հենց Արցախի պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրավերով:




Լրահոս