
Տեւական ժամանակ է, ինչ նախակրթարանների աշխատողների կողմից սկսվել են երեխաների ցուցակագրման աշխատանքները: ArmLur.am-ի տեղեկություններով՝ մանկապարտեզների դաստիարակները մեկ առ մեկ զանգահարում են իրենց խմբերի ծնողներին եւ հետաքրքրվում՝ մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից վերաբացելու դեպքում երեխաները կհաճախեն մանկապարտեզ, թե ոչ։ Մեզ հայտնի դարձավ, որ ծնողների գերակշիռ մասը դաստիարակներին վստահեցրել են, որ իրենց երեխաներին տանելու են մանկապարտեզ: Իր հերթին ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ պատրաստ են արդյոք իրենց երեխաներին տանել նախակրթարան, թե ոչ:
Ի դեպ, նշենք, որ Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում, նախնական եւ միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն։ Դասերը կլինեն առկա ուսուցմամբ եւ սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Բուհերի եւ մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Սոնա Գրիգորյան