«Բելառուսի իրավիճակը վտանգ է նաև Ռուսաստանի համար». Լուկաշենկոն ցանկանում է Պուտինի հետ քննարկել Բելառուսում առկա իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է երկրում առկա իրավիճակը քննարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում առկա հասարակական-քաղաքական իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի իրավիճակը վտանգ է նաև Ռուսաստանի Դաշնության համար:

«Բելառուսի դեմ ծրագրված ագրեսիա է ծավալվում: Պետք է կապվել Պուտինի հետ, որովհետև սա վտանգ է ոչ միայն Բելառուսի համար: Ես ցանկանում եմ ասել, որ այսօր Բելառուսի պաշտպանությունը, ոչ պակաս պաշտպանություն է նաև մեր տարածաշրջանի և դաշնակից պետության համար: Եթե բելառուսները չդիմանան, այս ալիքը կգնա այնտեղ»,- նշել է Լուկաշենկոն:

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք:




Լրահոս