Ամառն իր հետ ջերմություն ու ուրախություն է բերում, սակայն մոծակներն ու խայթող այլ միջատները կարող են մեծ տհաճություն պատճառել: Այնուամենայնիվ՝ գոյություն ունեն բնական միջոցներ, որոնց բույրը կօգնի վանել միջատներին: Մոծակների դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան: Կարող եք ընտրել, թե դրանցից որն է ձեզ հարմար:
Ինչպիսի՞ հագուստ ընտրել.
Ավելի լավ է՝ կանխել խայթոցները, քան պայքարել դրանց հետևանքների հետ: Այդ իսկ պատճառով Ձեզ և Ձեր առողջությունը պահպանելու համար պետք է պաշտպանվել: Բնության գրկում հանգստանալիս երկար թևքերով հագուստ ընտրեք: Ընդ որում, կօգնի վառ հագուստը:
Սակայն եթե շոգ է, և ձեռքերն ու ոտքերը մերկ են, կարելի է մոծակների խայթոցների դեմ պայքարող միջոցներից օգտվել:
Ինչպե՞ս պաշտպանվել.
Խայթոցներից կօգնեն ազատվել հատուկ կրեմները, սփրեյներն ու լոսյոնները: Սակայն խանութից գնված միջոցները կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել
Ինչպե՞ս պաշտպանել երեխաներին
Ի՞նչն է «վախեցնում» մոծակներին.
Փակ տարածքներում մոծակներից ազատվելու համար անհրաժեշտ է ցանցեր տեղադրել: Արդյունքն ավելի լավ կլինի, քան, եթե եթերային յուղեր ցանեք: Մոծակները չեն սիրում նաև ծխի հոտեր: Դրանց վանում է նաև ծխախոտի և կատվախոստի (վալերյանկա) հոտերը: