Օգոստոսի 15-ին` ժամը 13:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օդանավակայանի թիվ 50 փողոցի հողատարածքներից մեկում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել՝ 15:14-ին: Այրվել է խոտածածկույթ (5000 քմ), չբնակեցված վագոն-տնակի (20 քմ) ներսի փայտյա երեսպատումը, կենցաղային իրեր, մոտակայքում գտնվող չշահագործվող «LADA» մակնիշի ավտոմեքենայի թափքը։