Էներգետիկ արժեքը 100 գրամում
կալորիականությունը՝ 368 կկալ
սպիտակուցներ՝ 14,12 գր
ճարպեր՝ 6,07 գր
ածխաջրեր՝ 57,16 գր
ջուր՝ 12,28 գր
այրվածքային մնացորդ (հանքային աղեր)՝ 2,38 գր
Սագախոտը (նաև Եփութուխ, լատ.՝ Quinoa) շատ սննդարար հացազգի է, որը հարուստ է մագնեզիումով ու երկաթով, և ունի սպիտակուցի բարձր մակարդակ (12%-18%): Սագախոտն աճել է Հարավային Ամերիկայի բնությունում, սական իր գերուտեստ լինելու շնորհիվ՝ այժմ նաև աճեցվում է այլ տեղերում, ինչպես նաև Հայաստանում:
Հեշտությամբ է եփվում, և կարելի է այն օգտագործել բազում հեշտ և սննդարար ուտեստներ ստեղծելու համար: Գոյություն ունեն սպիտակ, կարմիր և սև տեսակներ, սակայն եփվելու և սննդային արժեքի տեսանկյունից շատ չեն տարբերվում:
100 գրամ սագախոտը միջինում պարունակում է 368 կկալ: Բժիշկների մեծամասնությունը խոսում են այն մասին, որ հենց այս մշակաբույսը կարող է փրկել աշխարհը ճարպակալումից, քանի որ սագախոտից պատրաստված ճաշատեսակները ոչ միայն ունեն ցածր կալորիականություն (120 կկալ` 100 գրամում), այլ նաև` ցածր գլիկեմիկ ինդեքս:
Սագախոտի արժեքայնությունը բարձրացնելու համար այն կարելի է ծլեցնել: Այդ դեպքում նրանում ակտիվանում են մարսողությունը հեշտացնող ֆերմենտներ և բարձրանում է վիտամինների պարունակության մակարդակը: Ի տարբերություն այլ հացահատիկների, սագախոտի աճեցման համար անհրաժեշտ է ընդամենը 2-4 ժամ: Հում սագախոտն ավելացնում են աղցանների մեջ, օգտագործում են որպես խավարտ տարբեր սառը ուտեստների համար:
Խոհարարության մեջ
Այժմ սագախոտը հաճախ հանդիպում է բուսակերների սննդակարգում: Այն եփում են և մատուցում որպես խավարտ կամ ավելացնում են սուսի տեսքով հիմնական ճաշատեսակի վրա:
Սագախոտ պատրաստելու համար պետք է հիշել 3 կանոն.
Լավ լվանալ այն (այլապես պատրաստի եփածը կունենա դառը համ),
Շատ երկար չթողնել եփվի (սագախոտը թթվահամ է դառնում),
Խառնել եփվող շիլան (որպեսզի խուսափեք տակը կպչելուց):
Եփված սագախոտի համը նման է չմշակված բրնձի համին: Եվ այս մշակաբույսը եփվում է այնպես, ինչպես բրինձը: 1 բաժին սագախոտի համար լցնում են 2 բաժին ջուր և եփում են մինչև ջրի լրիվ վերջանալը, մոտավորապես 15-20 րոպե, որը 2-3 անգամ ավելի արագ է, քան բրնձի պատրաստման ժամանակը:
Բացի դա, սագախոտը, ինչպես և բրինձը, շատ լավ համադրվում է այլ մթերքների հետ. միս, բանջարեղեն, ձուկ, ընդեղեն, սոուսներ, մեղր, մրգեր: Այդ պատճառով սագախոտը կարող է փոխարինել բրնձին սիրելի ճաշատեսակներում և արդյունքում կստանանք անսովոր համ և ոչ պակաս համեղ ճաշատեսակ:
Սագախոտից ստացված ալյուրը օգտագործում են հաց թխելու, տարբեր տեսակի, մակարոնների և այլ ճաշատեսակների պատրասման համար: Զրի և շաքարի ավելացման դեպքում ստացվում է հիանալի զովացուցիչ ըմպելիք:
Պետք է նշել, որ ապուրների և խավարտների համար խորհուրդ է տրվում օգտագործել կաթնագույն հատիկները, իսկ աղցանների մեջ ավելի լավ են նայվում կարմիր և սև տեսակները:
Կոսմետոլոգիայում
Կոսմետոլոգները սագախոտի աղացած սերմերը համարում են սկրաբ պատրաստելու հրաշալի միջոց, որն օգնում է ցելյուլիտի դեպքում: Դրանք հիանալի վերականգնում և փափկացնում են մաշկը: Հաճախ օգտագործում են տարբեր դեղամիջոցներ այս բուսական մթերքի հետ: Համարվում է, որ դրանցից շատերը ունեն հիանալի բարձրացնող, ձգող ազդեցություն:
Բուժիչ հատկությունները
Սագախոտի սերմերը լավ ազդեցություն են թողնում սիրտանոթային համակարգի վրա, քանի որ իր մեջ պարունակվող մագնեզիումի հաշվին հանում է անոթներում առկա լարվածությունը: Սրա հետ միաժամանակ մարդիկ, ովքեր տառապում են գլխացավից, սագախոտը ներառելով իրենց սննդակարգ կարող են ազատվել ցավից մեկընդմիշտ:
Իր բաղադրության շնորհիվ այս մթերքը առաջին հերթին անհրաժեշտ է առողջ և ամուր օրգանիզմ ձևավորելու համար` սկսած ոսկրերից, վերջացրած ներքին օրգաններով:
Սագախոտի անընդհատ օգտագործումը օգնում է ամրացնել ոսկրերը և ուրեմն ազատել շատ հիվանդություններից: Օրինակ արտրիտից, որը շատ կարևոր է տարեց մարդկանց համար: Իջեցնում է շաքարի մակարդակը, կանխարգելում է սիրտ անոթային հիվանդությունների առաջացումը, օգնում է պաշտպանվել սակավարյունությունից:
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սագախոտը հղիների և կերակրող մայրերի սննդակարգում: Կրծքով կերակրման դեպքում խորհուրդ է տրվում զգուշությամբ սագախոտը ներառել սննդակարգում` հետևելով երեխայի ռեակցիային:
Բայց ամենից առաջ սագախոտը հզոր կազդուրող միջոց է, ինչը շատ անհրաժեշտ է մարդկանց, որոնք նոր են վիրահատության ենթարկվել, կամ լուրջ հիվանդություն են հաղթահարել, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր ամեն օր շատ ուժ և էներգիա են վատնո