Սոլակ գյուղում ժայռից գլորված 16-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․):

ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

«Սուրբ Աստվածամայր» բկ-ի պատասխանտու Գևորգ Դերձյանըհայտնում է, որ տղան ունի համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկրերի ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք:

Տեղափոխվել է շոկային վիճակում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր»։




Լրահոս