Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ կպայքարեն կորոնավիրուսի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջատար մանրէաբան, ակադեմիկոս Չժուն Նանշանը հայտարարել է, որ Չինաստանը եւ Ռուսաստանը ծրագրում են համատեղ փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, հայտնում է Ինտերֆաքսը:

Այս մասին չին ակադեմիկոսն ասել է ռուս-չինական համատեղ գիտական խորհրդաժողովի ժամանակ:

Մանրէաբանն ասել է, որ ռուսաստանյան փորձն ուշադրության արժանի է եւ պետք է խորությամբ ուսումնասիրվի:

Նանշանը նաեւ ընդգծել է, որ Ռուսաստանում պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ընթանում են մեծ արագությամբ:

Դեռ օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:




Լրահոս