
Չինական EHang ընկերությունը օդային տաքսիից հետո թռչող հրշեջ մեքենա է ստեղծել: Այդ մասին գրել է Techcult- ը:
Թռչող հրշեջ մեքենան կարող է տեղափոխել մինչև 145 լիտր փրփուր և վեց հրշեջ ռումբ` նախատեսված մարտական հենակետից 5 կմ հեռավորությամբ գտնվող բարձրահարկ շենքերում հրդեհը մարելու համար:
Հրդեհի վայր ժամանելուն պես մեքենան խցիկի օպտիկական խոշորացույցով հայտնաբերում է կրակի օջախն ու սկսում հրդեհը մարելու գործընթացը:
Թռչող հրշեջ սարքի առավելագույն արագությունը 130 կմ/ժ է: Օդում գտնվելու առավելագույն ժամանակը 21 րոպե է:
Այս պահին EHang 216 մուլտիկոպտերն օգտագործվում է միայն Չինաստանում: Ընկերությունը, սակայն, ծրագրւմ է թռչող հրշեջ սարքը վաճառքի հանել համաշխարհային շուկա: