
Քաղցկեղ հիվանդությամբ տառապողների տարիքը երիտասարդացել է,֊- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:”Հայաստանում կա քաղցկեղ հիվանդության աճ, որը, ցավով եմ ասում, երիտասարդացել է: Մեր վիճակագրությունն է փաստում, որ քաղցկեղը ավելի է տարածվել և դրա կանխարգելման միակ միջոցը շուտ հայտնաբերելն է”,- ասաց Խ. Հակոբյանը` խորհուրդ տալով տարին մկ անգամ հետազոտվել: Խոսելով կենտրոնում գործող գնային համակարգի մասին նա ասաց.” “Կա այնպիսի գին, որը, կարծում եմ, հասանելի է, հետազոտությունն արժե 11 000 դրամ, պատահում է, որ անվճար ենք բուժում հիվանդին”,- նշեց Խ. Հակոբյանն` ընդգծելով, որ բժշկությունը երբեք 100 % չի կարող լինել: Չեմ բացառում, կարող ենք է նաեւ սխալվել, այդ պատճառով մենք աշխատում ենք թիմով”,- հավելեց կենտրոնի տնօրեն Խ. Հակոբյանը: