
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41701-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 824 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 244 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1068-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 71 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34655, փաստացի բուժվողներինը՝ 5978 (մեկ օրում նվազել է 40-ով): Մեկ օրում արվել է 284 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 185594 թեստ: