Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն կարգադրել է վայր դնել կառավարության լիազորություններն օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առջև:
Sputnik Բելառուսը հայտնում է, որ Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն կառավարության կազմը կշարունակի իր աշխատանքը մինչ կազմի հաստատումը: Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել, նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ձայների 10,12 տոկոսն է հավաքել։