
Այս պահին ինքնակազմակերպվել է 89 անձ՝ 33 ավտոմեքենայով ու հայտնել ցանկություն մեր կողմից առաջարկված տարբերակով ՀՀ վերադառնալու համար։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա հիշեցրել է, որ տասն օր առաջ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով կազմակերպել ՀՀ քաղաքացիների և նրանց շարժական գույքի՝ Վրաստանի տարածքով հատուկ շարասյունով ոստիկանական ուղեկցությամբ վերադարձը հայրենիք։
Մարուքյանը նշում է, որ այդ անձանց տվյալները քիչ առաջ փոխանցել է վարչապետին ու հայտնել, որ ցանկը վստահաբար կարող է ընդլայնվել: