Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 16-ին բաժին է ներկայացել 28-ամյա Յուրի Մ.-ն, որը մայիսի 23-ից ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ (Խոշտանգումը), 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) և 322-րդ (Ինքնիրավչությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Յուրի Մ.-ն ներկայացվել է քրեակատարողական հիմնարկ:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 34-ամյա Սևակ Պ.-ն, որը 2019 թ. օգոստոսի 5-ից ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 02.50-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանումից հետո Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողներին է ներկայացել 50-ամյա Արմեն Մ.-ն, որը 2016 թ. հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի (Վաշխառությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: