ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով հանձնաժողովում կփոխարինի Մանե Թանդիլյանին. որոշումը կայացված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Թանդիլյանն առողջական խնդիրներ ունի ինչի համար ի վիճակի չէ շարունակել իր պատգամավորական գործունեությունը: Armlur.am-ի տեղեկություններով, լուսավորականները քննարկում են այն հարցը, թե ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ով պետք է փոխարինի Մանե Թանդիլյանին:

Ըստ մեր տեղեկություններ,ի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քննարկել է պատգամավոր Արկադի Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակելու հարցը: Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, որը հայտարարեց, թե դեռ չեն քննարկել այդ հարցը, կքննարկեն այն ժամանարկ, երբ արդեն խորհրդարանի ղեկավարը կհաստատի Մանե Թանդիլյանի դիմումը:

Հիշեցնենք, որ նույն օրը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես եկավ հայտարարությամբ ու նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված» Այսինքն դեռեւս երեք օր ժամանակ կա, որից հետո նոր Մանե Թանդիլյանը այլեւս կզրկվի իր պատգամավորական մանդատից: Նշենք, որ արդեն որոշված է, որ խորհրդարանում նրան կփոխարինի Ստեփան Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս