
Օպերայի եւ բալետի թատրոնին հարակից ջրավազանը, որը հանրությանը հայտնի է որպես Կարապի լիճ, ամռան այս ամիսներին ցամաքած է: Մինչդեռ Կարապի լիճը վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր լիքն էր այցելուներով: Այժմ, լճի մոտ գրեթե մարդ չկա
Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս մարտ ամսվա վերջին ստացել էր ուղեցույց՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ, որի կետերից մեկում գրված է հետեւյալը. «մինչեւ համաճարակային իրավիճակի վերջնական ավարտն արգելվում է շատրվանային տնտեսության օգտագործումը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Սոնա Գրիգորյան