Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսում շարունակվող ցույցերին զուգահեռ Եվրամիության առաջնորդները օգոստոսի 19-ին հեռավար նիստ կանցկացնեն՝ քննարկելու այդ երկրի հետընտրական իրավիճակը:
Անցած շաբաթ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ընտրակեղծիքների և ոստիկանական բռնությունների համար:
Հավելենք, որ շուրջ 7 հազար մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ընթացքում, հարյուրավորները վնասվածքներ են ստացել և մեկ հոգի սպանվել է՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետևանքով: