
Ուկրաինայում երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատական գործով մեղադրող կողմը 7 տարվա ազատազրկում է պահանջել Տիմոշենկոյի համար: Պետական մեղադրողը պահանջել է նաև դատարանից երեք տարով զրկել Տիմոշենկոյին պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից և 150 միլիոն եվրո գումարի չափով տուգանք գանձել “Նավթոգազ Ուկրաինա” ընկերության պատճառած վնասի համար: