
”ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի
մամլո ծառայությունից հայտնում են, որ վերստին դադարեցվել է Ռուսաստանից Հայաստան գազամա տակարարումը։ Այն դադարեցվել է այսօր առավոտյան ժամը
09.00-ին և
տևելու է
մինչև սեպտեմբերի 30-ի ժամը 21.00-ը։
Ռուսական ”Գազպրոմ” ընկերությունը Հայաստանի գազամատակարարման ժամանակավոր դադարեցումը պայմանավորել է գազատարի չպլանավորված վերանորոգման աշխատանքներ իրականացնելու մտադրությամբ։ Խոսքը գազատարի Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս 52 կիլոմետրանոց հատվածի մասին
է։ ”ՀայՌուսգազարդ ”-ն իր
հերթին նշել
է, որ
գազմատակարարման դադարի ժամանակ հայ սպառողները գազ կստանան ներքին ռեզերվների հաշվին և
գազի պակասություն չեն
զգա։