Արցախում իշխանությունները քննարկում են այն հարցը, որ այսուհետ չպետք է պետական բյուջեի հաշվին պաշտոնաթող պաշտոնյանները, ընդհուպ նախագահները իրենց անձնական «գործողություներն» իրականացնեն: Ըստ մեր տեղեկությունների, եթե նախկինում պաշտոնաթող պաշտոնյանները իրենց ավտոմեքենաները կամ ինչ-որ այլ կենցաղային հարցեր լուծել են պետական բյուջեին հաշվին, ապա որոշված է, որ այլեւս այդպես չի լինելու:
Ըստ մեր տեղեկությունների, Արցախի նոր իշխանությունների կարծիքով, նման բաների վրա բավականին մեծ գումարներ են վատնվում, ինչի համար որոշվել է այլեւս բյուջեի հաշվին չգնալ նման «զոհողությունների»: Նշենք, որ այս ամենը իրականացվում է օրենքով ու հնարավոր է նման փոփոխություններ կատարվեն առաջիկայում, երբ արդեն Արցախի խորհրդարանը վերադաձնա արձակուրդից:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանից, որը հայտարարեց, թե այս պահին նման փոփոխություն չի կատարվել, նման բան չկա այս պահի դրությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ