
Ավելի քան 3 հազար շնաձուկ է սատկել Տեխաս նահանգի ափերի մոտ որսագողերի ցանցերի մեջ,- հաղորդում է ITAR-TASS -ը: Բնապահպաների հավաստմամբ.” Ցանցը, որի մեջ են հայտնվել տարբեր տեսակի շնաձկներ, ձգվում էր 4 կիլոմետր երկարությամբ: Ես նախկինում երբեք չէի տեսել, որ այդքան շնաձկներ միանգամից ընկնեն ցանցի մեջ ու սատկեն”: Նրանց տեղեկություններով` ցանցերն անօրինական տեղադրվել էին մեքսիկացի ձկնորսների կողմից: