ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա աղջկա սպանության գործով փնտրում են նրա ամուսնուն. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորք Մարաշ Վարչական շրջանում սպանված աղջկան դեպքից Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, վերջինիս սպանության մեջ կասկածում են ամուսնուն, որին իրավապահները երեկվա դրությամբ դեռ փնտրում են: Ինչպես հայտնի է, օգոստոսի 17-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էև ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանում՝ Հովսեփյան փողոցում, հեռուստաաշտարակի հարևանությամբ գտնվող ձորակում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել էին 20-25 տարեկան աղջկա՝ խեղդամահ արված դի։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Եվ ահա, մեզ հայտնի դարձավ, որ մահացածը 28-ամյա Սափենիկ Հովհաննիսյանն է, որին, ըստ նախնական վարկածի, սպանել է իր ամուսինը , որը ազգությամբ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն, իրավապահները արդեն տվյալներ ունեն, որ կնոջը խեղդամահ անելուց հետո նա լքել է Հայաստանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս