Ինչու Վանեցյան-Հարությունյան հանդիպումն այդպես էլ չկայացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարվել և չի ցանկացել հանդիպել «Հայրենիք» կուսակցության անդամներին՝ ի դեմս կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին: ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմեց կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին՝ հասկանալու համար, թե ինչու իրենց չի հաջողվել հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին: Ի պատասխան վերջինս նշեց. «Իմ տեղեկություններով, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում նախատեսված չի եղել»:

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են, տարբեր հանդիպումներ են ունեցել։ Կուսակցության խորհրդի անդամները արդեն իսկ հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս