Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 14-օրյա ինքնամեկուսացման պահանջ է սահմանված արտերկրից ՀՀ ժամանող անձանց համար, հայտնում են Հայկական տեղեկատվական միասնական Կենտրոնից:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտություն և բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:
Ինքնամեկուսացման ընթացքում ՊՇՌ հետազոտության համար նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում` լաբորատորիայի մասնագետների այցի միջոցով։
Կից ներկայացված է կորոնավիրուսային հիվանդության վճարովի հետազոտություն իրականացնող լաբորատորիաների ցանկը։ Հայտնում ենք նաև, որ կորոնավիրուսային հիվանդության ՊՇՌ հետազոտության նպատակով նմուշառում իրականացվում է Երևան քաղաքի գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոնների կողմից:
Կորոնավիրուսային հիվանդության հետազոտություն իրականացնող լաբորատորիաների ցանկը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի՝ 13.05.2020 թվականի թիվ 04-Ց ցուցումով։