Այսօր լրագրողները մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Մոկսվայում պայմանավորվածություն է ունեցել հողեր հանձնելու վերաբերյալ: Սարգսյանը հայտարարեց, թե չի եղել այդպիսի բան և չի կարող լինել: Նա այդ հարցերը և նման բաներ տարածելը համարեց իր անձի դեմ արշավ:
«Այսօր ես նպատակահարմար չեմ համարում անդրադառնալ քննիչ հանձնաժողովի որևէ անդամի հայտարարություններին: Ես հիմա էլ ասում եմ, որ սխալ թիվ է հնչել եւ միգուցե դեռևս հանձնաժողովն իր աշխատանքը չի ավարտել: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ երբ ամբողջական զեկույցը լինի եւ հնչեն թվեր, ես դրանց հատ առ հատ անդրադառնալու եմ», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում