
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը եղել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում: Բանն այն է, որ Երևանի մշակույթի պետական քոլեջը պետք է միավորվի նույն շենքում գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հետ: Փոխնախարարը հենց այս հարցով այցելել է քոլեջ, որտեղ էլ վիճել է քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ: Վերջինիս ինքնազգացողությունը վատացել է. նախաինֆարկտային վիճակում Տիգրան Դավթյանը այժմ հիվանդանոցում է։
Մանրամասներ ArmLur.am-ը կհայտնի քիչ անց: