ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գորիսի քաղաքապետը՝ կրկին իրավապահների տեսադաշտում. առգրավվել են բեռնատարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ իրավապահները Գորիսում կալանել են կապալառու կազմակերպության՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերության հինգ բեռնատար մեքենաները, որոնք Գորիսից խիճ ու ավազ էին տեղափոխում կառուցվող ճանապարհի համար։ Բանն այն է, որ Գորիսում 2020թ․հիմնանորոգվելու է Տաթեւ-Կապան ավտոմայրուղու Տաթեւ-Աղվանի հատվածը, սակայն իրավապահների գործողություների արդյունքում գործընթացը կանգնեցվել է:

Ընկերության ներկայացուցիչ Գեղամ Սիմոնյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ ՝ ահա տասը օր է, ինչ բեռնատարները կալանված են ոստիկանության Գորիսի բաժնում։ Եւ, կապալառու կազմակերպությանը հասած տեղեկությունների համաձայն, մեքենաների բեռը՝ խիճն ու ավազը, իրեղեն ապացույց են ճանաչվել իրենց ընկերության հետ կապ չունեցող ինչ-որ քրեական գործով։ Փաստորեն խաթարված է Աղվանի-Տաթեւ ճանապարհի կառուցման բնականոն ընթացքը, ինչը հարցականի տակ է դրել մայրուղին նախատեսված ժամկետում շահագործման հանձնելու հեռանկարը։ Մյուս կողմից՝ ճանապարհաշինական ընկերությունը շարունակում է վնասներ կրել օրեցօր, որը ոչ պակաս մտահոգող խնդիր է շինարարական կազմակերպության համար։

Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն իրականում Տաթեւ-Կապան ավտոմայրուղու ավազը մատակարարել է Բեսթ Ռոուդ ընկերությունը , որը կապվումէ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ եւ դա է պատճառը , որ իրավապահները կալանել են բեռնատարները, քանի որ քաղաքապետի անվան շուրջ քրեական գործեր են քննվում : Նշենք, քաղաքապետը տարբեր գործերով է հյատնվել իրավապահների տեսադաշտում Առուշ Առուշանյանը եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել: Վերջիններս առեւանգել են Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Քրեական գործով փաստաբան Լուսինե Զեյնալյանը լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում. «Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ է ընթացել, սակայն հետո կենցաղային խնդիրներ են առաջացել. հաշվարկ են կատարել եւ 33 միլիոն դրամի պահանջ է ներկայացվել տուժողին, թե չէ ձեռքից կխլեն որշակի գույք:

Ըստ պաշտպանի՝ երիտասարդը չի կարողացել վճարել նշված գումարը, ինչից հետո, ըստ պաշտպանի, նրա նկատմամբ բռնություններ են կիրառվել: Դեպքի առթիվ ՀՀ քնչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (>Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներովե, պատիժը՝ ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով («Ինքնիրավչությունը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքովե, պատիժը՝ ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության է հրավիրել Առուշ Առուշանյանին, որը նախաքննական մարմիններին հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել : Փաստ երկրորդ 2019 թվականի հունիսի 6-ին ոստիկանությունը հայտնել էր, որ ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության եւ Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք է բացահայտվել: Մասնավորապես, Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով:

Հայտնել էր, թե, իբր, շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել: Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները: Պարզվել է նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները. շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել եւ համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու եւ անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ: Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի` 4,250,000 դրամի խանութի եւ բաղնիքի շենքերը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն: Եվ, ահա, «Ժողովուրդե օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այս քրեական գործով դարձյալ անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մասնավորապես՝ այն դրվագով, որ նա է այդ դիմումի տակ ստորագրող անձը եղել, եւ հիմա իրավապահները նրա ստորագրությունը ուղարկել են փորձաքննության, որի եզրակացությունից հետո շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի՝ մինչ օրս քաղաքապետը վերոնշյալ գորերով դեռեւս կարգավիճակ չունի:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս