
ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020թ. օգոստոսի 21-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտա-Ա.Բաբաջանյան փողոց խաչմերուկի (Արգավանդի խաչմերուկ) հին սերնդի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ՝ վարորդների համար տրանսպորտային լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար դրանք երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: