ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ տեսք ունի Հրաչյա Հակոբյանի առանձնատունը. բնակիչները ջուր են «կրում», ոռոգումն էլ՝ անձրևի հույսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նոր գնված առանձնատունն արդեն տեւական ժամանակ է՝ թեժ քննարկման առարկա է դարձել:  Հրաչյա Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այն գնել է 25 հազար դոլարով, որը եւս հարուցել է հանրության դժգոհությունը, շատերի կարծիքով այդ գնով անհնարին է Երեւանում առանաձնատուն գնել:

Armlur.am-ը եղել է Ձորաղբյուրի 3-րդ թաղամասում, որտեղ գտնվում է իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը: Մենք զրուցել ենք պատգամավորի առանձնատան հարակից տարածքում բնակվող հարեւանի հետ, որը պատմեց, որ ոչ միայն իրենց բնակության վայրը զրկված է խմելու եւ ոռոգման ջրից, գազից այլ նաեւ ճանապարհները անմխիթար վիճակում են գտնվում, ինչի համար այդ տարածքում առանաձնատուն գնելը շատ մատչելի է, իսկ կողքի շինությունն էլ 10 հազար դոլարով կարելի է գնել: Մեր զրուցակիցը պատմել է նաեւ, որ իրենք տարիներ շարունակ ջուր են «կրում» տարբեր տեղերից, իսկ տունը ջեռուցում են փայտանյութի միջոցով, ոռոգումն էլ մնացել են անձրեւի «հույսին»:

Նշենք, որ պատգամավորի գնած տունը 500 քմ է, մեր այցելության ժամանակ այնտեղ մարդ չկար, հարեւանն էլ մեզ հայտնեց, որ այնտեղ մարդ չի բնակվում:

Մանրամասները տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս