Օգոստոսի 19-ին վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները, փոխգործակցելով ոստիկանների հետ, կրկնայց են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջան։
Պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, զբոսայգիներում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում գրանցվել են որոշ թերություններ, մասնավորապես՝ տարեցները բացօթյա տաղավարներում սեղանի ժամանցային խաղերի մրցաշարերի ընթացքում չեն պահպանել միմյանց միջև սոցիալական հեռավորություն, արձանագրվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։
Տեսուչների նախազգուշացումներից հետո թերությունները վերացվել են տեղում։ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերը կտորե դիմակ կրող քաղաքացիներին տրամադրել են գործարանային արտադրության եռաշերտ բժշկական դիմակներ, կատարել իրազեկման, բացատրական աշխատանքներ և հիշեցրել, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է խստորեն պահպանել պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։